«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Էս լալահառաչ գրառումները Տիգրան Մանսուրյանին նվիրված ինչի՞ համար են

Էս լալահառաչ գրառումները Տիգրան Մանսուրյանին նվիրված ինչի՞ համար են
26.04.2025 | 11:49

ՈՒրեմն ֆիքսենք՝ ոչ ոք Մանսուրյանի տաղանդը չի նսեմացրել, ոչ ոք չի հերքել, որ նա լավ կոմպոզիտոր և երաժիշտ է, ոչ ոք կասկածի տակ չի դրել նրա միջազգային հարթակներում ներկայացված լինելը, և դուք շատ լավ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը, բայց ձեզ ձեռք չի տալիս ուղիղ հարցին նայելը: Կոնկրետ ես` Մանսուրյանից ակնկալել եմ շատ բան (երևի ես եմ իմ ընկալումներում սխալ եղել, ընդունում եմ) ու չեմ հանդուրժում, որ ՔՊ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է, ՔՊ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ և ԱՐՁԱԳԱՆՔԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՄԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ և ԱՐՁԱԳԱՆՔԵԼ, ՔՊ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՄԵՋ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ է ԻՐ ԾՆՈՒՆԴԸ 4 ԱՆԳԱՄ ՆՇՎԻ, էլի շաատ բաներ կան` չեմ գրում:

Հիմա` Պերճ Զեյթունցյանի դուստրը, որը նույնպես ԼՈՒՌԵՐԻՑ է, դե ինքն էլ սրանց հետ ինչ-ինչ պրոեկտներում կա (կար), ասում է` Մաեստրոյին մեղադրում եք, որ Էրդողանի խոսքը չի մեկնաբանում: Չէ՛, տիկին ջան, Էրդողանի խոսքը չմեկնաբանելու համար բացարձակ չեմ մեղադրում, Նիկոլին չմեկնաբանելու համար եմ մեղադրում, որ էսքան ավեր արեց, մի ողջ հայրենիք հանձնեց ու Մաեստրոն ԼՈՒՌ է:

Գիտեք, եթե ես տեսնեի, որ Մանսուրյանը ծերունական վիճակում է և այլևս ընդունակ չէ որևէ բանի արձագանքել, քավ լիցի, բայց երեկ էլ ասաց, որ 350 երեխայի համար նոր ստեղծագործություն է գրել, պիտի երգեն տարբեր բարբառներով և այլն:

Մարդն ակտիվ արարում ու ստեղծագործում է, ու ես ուրախ եմ իր համար:

Բայց այսքանից հետո, հենց հարցը Արցախը հանձնելուն ու Ցեղասպանությունն ուրանալուն է հասնում` ծեր են, անօգնական են, անուժ են, անկարծիք են (ի դեպ, այս շարքում միայն Մանսուրյանը չէ, այլ շա՜ա՜ա՜տ շատերը, պարզապես իր օրինակով եմ արձանագրում)... ՉԱՆՑԱՎ:

Հ.Գ. 1.

էս երկիրը, որ չլինի` ձեր գրածները ոչ մեկին պետք չեն, 350 երեխայի համար գրածն էլ ոչ մեկին պետք չի, երբ թուրքը մեր երկրի մի մասն արդեն վերցրել է, մյուս մասն էլ ընթացքի մեջ է` ձեր սիմֆոնիան ու կինոերաժշտությունն էլ պետք չի:

Պետությունը չլինի, հայը չլինի, հայկական բարբառն էլ կասեն թուրքերեն է, ոնց Արցախի վանքերն են ասում ալբանական են, հասկանու՞մ եք, բա դուք քաղաքացիական պատասխանատվություն չունե՞ք ձեր ազգի առաջ....

Թե բա ստեղծագործում ենք, ապրիլի 24-ին տենց 300 «ստեղծագործողի» գլուխ քարերով ջարդեցին թուրքերը:

Ո՞նց կարելի է ոչ մի դաս չքաղել:

Հ.Գ.2.

Հարգանքներս Մանսուրյանին:

Ինքս առաջին մասնագիտությամբ երաժիշտ եմ:

Ծանոթ եմ նրա գրեթե բոլոր գործերին, ապրել ու շնչել եմ իր արվեստով:

Կներեք Մաեստրո, ես վաղուց չեմ կարողանում լսել ձեր երաժշտությունը, հաշտ չեմ դրա հետ, իմ հոգու երաժշտությունը հիմա միայն մեկ բանի մասին է` ՊԱՅՔԱՐ:

Դուք ինձ պայքարի մղում չեք տալիս:

Հռիփսիմե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ